Երեւանի ռեստորաններից մեկում հունվարի 30-ին կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստեղծած բենդի առաջին համերգը։
Վարչաբենդի համերգին ներկա է գտնվել ՔՊ-ի ամբողջ վերնախավը` անկախ տարիքից, իսկ միջոցառման հաղորդավարը եղել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը թմբուկ է նվագել, իսկ բենդի անդամները կատարել են նրա հեղինակային երգը։
Դիսկոտեկի ընթացքում նաեւ վերեւից կարմիր թերթիկներ ու փուչիկներ են թափվել մարդկանց վրա, բաժանվել է նաեւ Վարչաբենդ գրությամբ աղի բլիթներ։