Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ԱՄՆ փոխնախագահ Վենսին ու նրա կնոջը (Ֆոտո)


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը, հյուրընկալել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ու իր տիկնոջ՝ Ուշա Վենսին։

Հյուրենկալությունից կան հրապարակված լուսանկարներ։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին, պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

 

Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Վերջինս գրառում է արել՝ Հայաստան ժամանելուն պես. «Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան»,-գրել է նա: