Քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

https://news.am/img/news/93/04/91/default.jpg
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-ին որոշում է ստորագրել, որով քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Գուրգեն Յուրիկի Եղիազարյանին 2026 թվականի փետրվարի 16-ից ազատել քաղաքաշինության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-նշվում է որոշման մեջ։