ԱՄՆ-ը մինչև 10 միլիոն դոլար է խոստացել Իրանի գերագույն առաջնորդի և այլ պաշտոնյաների մասին տեղեկատվության համար


ԱՄՆ Պետքարտուղարությունը մինչև 10 միլիոն դոլար պարգև է առաջարկել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և կառույցի ստորաբաժանումների առանցքային առաջնորդների մասին տեղեկությունների համար։

Առաջարկի շրջանակում ԱՄՆ-ը տեղեկություններ է խնդրում նաև նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենիի մասին։