Իսլամաբադում ընթացող բանակցությունների ժամանակ իրանական պատվիրակությունն ընդգծել է Լիբանանում հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Լիբանանում հրադադարի հաստատումը սկզբունքային պահանջ է մեր համար։ Իսլամաբադի և Բեյրութի միջև մշտական երկխոսություն է ընթանում՝ բոլոր ճակատներում կրակի դադարեցումն ապահովելու նպատակով», — ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստատեսությունը։