Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը սարսռազդու հայտարարություն է արել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ կրակոցների հնչելուց ընդամենը րոպեներ առաջ. հայտնում է Daily Beast-ը:
Հրաձգությունից և քաոսից վայրկյաններ առաջ Սպիտակ տան մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պետք է ելույթ ունենար ներկաների առջև, պատրաստ է ելույթին:
«Ասեմ ձեզ, որ Դոնալդ Թրամփի այսօրվա ելույթը լինելու է դասական: Դա զվարճալի կլինի: Դա հետաքրքիր կլինի,- ասել է Լիվիթը, որը պատրաստվում է մեկնել դեկրետային արձակուրդ:- Այս երեկո մի քանի կրակոց կհնչի: Բոլորը պետք է պատրաստվեն դրան: Դա իսկապես հիանալի կլինի»:
Թրամփը, առաջին տիկին Մելանիա Թրամփը, նախարարների կաբինետի մի քանի անդամներ և Սպիտակ տան այլ բարձրաստիճան պաշտոնյաներ շաբաթ օրը շտապ տարհանվել են Սպիտակ տան թղթակիցների ընթրիքից այն բանից հետո, երբ Վաշինգտոնի Washington Hilton հյուրանոցում հրաձգություն է տեղի ունեցել: Սա հենց այն հյուրանոցն է, որտեղ 1981 թվականին Ջոն Հինքլին փորձել էր սպանել նախագահ Ռոնալդ Ռեյգանին:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, միջադեպի պահին Թրամփը նստած է եղել պատվավոր հարթակում՝ Մելանիայի, CBS-ի թղթակցի և Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Վեյջիա Ցզյանի կողքին:
Լիվիթը, նստած է եղել ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի կողքին: