Վայրում, որտեղ տեղի է ունեցել թղթակիցների ընթրիքի հրաձգությունը, մահափորձ էր կատարվել Ռոնալդ Ռեյգանի նկատմամբ


Այսօրվա հրաձգությունը տեղի է ունեցել Քոնեքթիկուտ պողոտայում գտնվող Washington Hilton հյուրանոցում. հենց այն նույն վայրում, որտեղ 1981 թվականին կրակել էին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա. հայտնում է BBC News-ը:

Այդ միջադեպը տեղի էր ունեցել 1981 թվականի մարտի 30-ին, երբ հանցագործ Ջոն Հինքլի կրտսերը կրակել էր Ռեյգանի վրա, երբ վերջինս հյուրանոցում ունեցած ելույթից հետո մոտենում էր իր լիմուզինին։

Ռեյգանը ողջ էր մնացել, սակայն ծանր վիրավորվել էր նախագահական լիմուզինից անդրադարձած գնդակից, որը դիպել էր նրա իրանին՝ կոտրելով կողոսկրը և վնասելով թոքերից մեկը։ Նրան շտապ տեղափոխել էին Ջորջ Վաշինգտոնի համալսարանի մոտակա հիվանդանոց և ապրիլի 11-ին դուրս գրել։

Նույն միջադեպի հետևանքով վիրավորվել էին նաև Սպիտակ տան այն ժամանակվա մամուլի քարտուղար Ջեյմս Բրեյդին, Գաղտնի ծառայության մեկ գործակալ և տեղի ոստիկանության աշխատակիցը։

Բրեյդին գլխուղեղի վնասվածք էր ստացել և մնացած ողջ կյանքում հաշմանդամ մնացել։ Նա մահացել է 2014 թվականին։ Հաջորդ տարի Հինքլին անմեղ էր ճանաչվել անմեղսունակության պատճառով, սակայն տեղավորվել էր Վաշինգտոնի Սուրբ Եղիսաբեթի հիվանդանոցի խիստ հսկողության բաժանմունքում, որտեղից դուրս էր գրվել 2016 թվականին։ Հյուրանոցի պատին տեղադրված հուշատախտակը մինչև օրս նշում է հրաձգության վայրը։