Category: ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ոստիկանություն

«ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից: «Նախապատրաստվող նյութերի շրջանակում բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն»,-հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը ձերբակալվել են. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնել

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Ա.Ս-ն, զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր…

Արհեստական միս. Առաջիկայում կտեսնենք մեծ փոփոխություններ այս ոլորտում

Արհեստական միս։ 2018թ արտադրվել է մոտ 350մլն տոնա բնական միս… Նման հսկայական քանակությամբ միս ստանալու համար ահռելի քանակությամբ կենդանիներ են հարկավոր, որի համար հսկայական անտառներ են ոչնչացվում (օրինակ Ամազոնի անտառների…

Խոսքը երեխաների անվտանգության մասին է, պետք է բացառել ցանկացած թերացում

Խոսքը երեխաների անվտանգության մասին է, պետք է բացառել ցանկացած թերացում Երևանի թիվ 51 և «Հերացի» դպրոցների շինհարապարակում հետևել ենք դպրոցների սեյսմանվտանգության բարելավման ծրագրով իրականացվող շինարարության ընթացքին։ 

Մշակելի հողատարածքները կորցրած սյունեցիների համար սահմանվել են վարկի տոկոսադրույքի և մարման ժամկետների արտոնյալ պայմաններ

Սյունիքի անվտանգային հարցերի միջգերատեսչական խորհրդի նիստում քննարկվել են այն քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում ունեցել են մշակելի հողատարածքներ, որոնց հաշվին գյուղվարկեր են վերցրել: Էկոնոմիկայի նախարարի տեղակալը…

Երևան քաղաքի կենտրոնական գերեզմանատան (Թոխմախի) ավտոկայանատեղիում տեղի ունեցած սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 5 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ…

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ

Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։ Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակություն հայտնելով ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա հիմնված…

Մարտական հերթապահության հերթափոխ 4-րդ զորամիավորումում

Փետրվարի 18-ին 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստորաբաժանումների հրամանատարները և դիրքերի ավագները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

Ի՞նչ կշահի Հայաստանը, եթե Իրանը դառնա ԵԱՏՄ անդամ

Իրանը պատրաստվում է դառնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մշտական անդամ։ Այս մասին օրերս հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ մոսկվյան հանդիպումներից հետո։ Փորձագետների գնահատմամբ՝ այս իրադարձությունը կարող է…

Page 1053 of 1755
1 1,052 1,053 1,054 1,755