Month: Սեպտեմբերի 2020

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի. Արայիկ Հարությունյան

Սիրելի՛ հայրենակիցներ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրվել: Հանդես գալով պատգամավորների առջև՝ հայտարարել եմ ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Մենք բազմիցս հայտարարել…

Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում.

Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ և խմբեր (մինչև 10000 մարդ)՝ զինվորագրման և արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։ ՀՀ պաշտպանության…

Բազմաթիվ քաղաքացիներ արձանագրել են, որ գյուղերը, քաղաքները և մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծվում են. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Վաղ առավոտից սահմանագծի ողջ երկայնքով Ադրբեջանը նախաձեռնել է անկանոն ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: Բազմաթիվ քաղաքացիներ արձանագրել են, որ գյուղերը, քաղաքները և մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծվում են:…

Սա կենաց մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի և ազգովի հաղթանակ ենք տանելու.

Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել, ցուցաբերել հանգստություն: Քիչ առաջ հանդիպել…

Ադրբեջանի հարձակման հետևանքով կան կորուստներ խաղաղ բնակչության շրջանում. Արցախի օմբուդսմեն

Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում հայտնում է, որ Ադրբեջանական հարձակման հետևանքով կան կորուստներ խաղաղ բնակչության շրջանում: https://twitter.com/Artak_Beglaryan/status/1310094992736759808?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1310094992736759808%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1028939%2F%3Ffbclid%3DIwAR21sMF2QUP6-9lmD55n0e0SJXKcplq2PH2n4ShjaYEGqpq0F6As6EJ_SJo

Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան. Իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։ Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության…

Ժող Շուշանի փաստարկները թարգմանեք ու բոլոր հարթակներում օգտագործեք. Արծրուն Հովհաննիսյան

Փաստորեն մի ժամում հակահարձակման օպերացիա են մշակում։ Երնեկ խելքներիդ։ Ժող Շուշանի փաստարկները թարգմանեք ու բոլոր հարթակներում օգտագործեք։ Ադրբեջանը բազում ապացույցներ է թողել, որ իրենք են պլանավորել հարձակումը։ https://www.facebook.com/arcrun/posts/3382180498484201?__cft__=AZUW7zwMYvODOLkWdDXjP_oIKN2iz_tKF31kKa1D66qUZs_CbsWopfsX15RUa_LWNcrml6f3-PO-5cd3y7bitbrCvonkq_WUA-QTnAKT8uMONA6lP54kHRMJh9NMTlNfGPPXpe7QDU364lmZqFnN7Dc6&__tn__=%2CO%2CP-R

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին. ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։…

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը. Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության…

Ձեր քայլով մի օգնեք հակառակորդին. Արծրուն Հովհաննիսյան

Հարգելի հայրենակիցներ ձեր տեսանյութերով հակառակորդի կրակն եք ուղղորդում։ Ձեր քայլով մի օգնեք հակառակորդին։ Փառք մեր բանակին https://www.facebook.com/arcrun/posts/3382113141824270?__cft__=AZW4jxizKWlWI6Srs-FWoCaODUs_yIuaCGyI2UBSV9T7Jx4a5QTcBkEwRQp-xhf1KdIfzccf9060s9DH4rYivXuYpoT11aZmc46hGWQFAeOHJgYQaFheOPH3xXbDlOfFOCU&__tn__=%2CO%2CP-R

Page 18 of 96
1 17 18 19 96