Month: Սեպտեմբերի 2020

ՀՐԱՏԱՊ. Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Նիկոլ Փաշինյան

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն. Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է,…

Մելիք Ադամյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մելիք Ադամյան փողոցում 2020 թվականի սեպտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Մելիք Ադամյան փողոցի 140 մետր…

Ջրամատակարարումը ժամով չի դառնալու. տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. «Վեոլիա Ջուր»

Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի որոշ հասցեներում ջրամատակարարումը կդառնա ժամով: «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հայտարարությունը թերըմբռնման պատճառ դարձավ նաև քաղաքացիների համար: Այսօր Auroranews.am-ի…

ՀՀ դատախազությունը նախաձեռնելու է Առաջին ատյանի դատարանի դատական այդ ակտը ընդունած դատավոր Ռոբերտ Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց: Ռոբերտ Պապոյանն այն դատավորն է, որը հունիսի 21-ին Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու մասին որոշում էր կայացրել:

Սոցիալական մեդիայում ծավալված՝ քրեական գործով մեղադրյալ, ԱԺ ԲՀԿ խմբացկության ղեկավար, նույնանուն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման շուրջ հանրային դիսկուրսը…

Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ

ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում 25.09.2020թ.-ին ՀՀ քրեական…

Հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն ու քրեական հետախուզության բաժանմունքի 3 օպերլիազորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի 4 աշխատակից։…

Յուրաքանչյուր ստեփանակերտցու պարտքն իր չափով մեր մայրաքաղաքին նոր ժամանակի շունչ հաղորդելն է. ԱՀ նախագահ

Սիրելի ՛ համաքաղաքացիներ Այս անգամ մայրաքաղաքի տոնն արժևորում ենք արդի պահանջներին համապատասխան պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոնի կառուցման մասին հայտարարությամբ: Ստեփանակերտին ուրույն ճարտարապետական դիմագիծ տալու նպատակով շաբաթներ առաջ պատվիրել…

«Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող». ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչ և զորացրում հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ զորակոչը տեղի է ունենալու 2020թ. դեկտեմբերի…

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մարդ, որ իրենով «լցնում» է ժամանակները

«Այսօր Սոս Սարգսյանի հիշատակի օրն է։ Նրան ամենքս գիտենք որպես մեծ դերասանի։ Իսկ ովքե՞ր են տեղյակ նրա գրքերից, նրա պատմվածքներից, վիպակներից եւ արձակ այլ ստեղծագործություններից։ …Մենք ապրել ենք փափազյանական երկերի…

Գագիկ Ծառուկյանի եւ մեր պայքարն արդար է. մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել եւ լռեցնել չի հաջողվելու. ԲՀԿ հայտարարությունը

ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը. «Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որեւէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ…

Page 19 of 96
1 18 19 20 96