turq, davachan

«Թուրք, դավաճան» գոռացող քաղաքացուն Փաշինյանի աջակիցները հեռացրին տարածքից, բայց նա շարունակեց բղավել «թուրք, դավաճան» Նիկոլ

Այսօր Արտաշատում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ տեղի բնակիչներից մեկը վանկարկում էր «թուրք», «դավաճան Նիկոլ»: Այդ գոռացող քաղաքացուն բռնությամբ հեռացրեցին տարածքից:

«Դավաճան է, թուրք է, մեր հողերը ծախել է ինքը: Սա իմ ծննդավայրն է, թուրքը իրավունք չունի գալ Արտաշատ, իսկ ինքը թուրք է, դավաճան է, ծախել է Շուշին ու Քելբաջարը»,- ասաց քաղաքացին:

Մանրամասները՝ տեսանյութում: