Ալավերդու «Սանահին կայարան» թաղամասում տեղադրվել է ժամանակավոր մետաղական կամուրջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, նախորդ տարվա հեղեղումների հետեւանքով ավտոմոբիլային նշանակության կամուրջն ամբողջությամբ քանդվել էր: Ժամանակավոր մետաղական կամուրջը նվիրաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Կամուրջը երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար։