Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեքշաբթի օրը հայտարարեց ԵՄ-ի և Կանադայի ներկայացուցիչների միջև Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ «Բեռլինի ձևաչափի» շրջանակներում խորհրդակցությունների նոր փուլի մասին։

«Այսօր (Ուկրաինայի վերաբերյալ) խորհրդակցությունների ևս մեկ փուլ կկայանա եվրոպացի և կանադացի գործընկերների հետ Բեռլինի ձևաչափի շրջանակներում», — գրել է Մերցը իր Ֆեյսբուքյան էջում։

Ըստ նրա՝ ձևաչափի մասնակիցները «առաջ են մղում խաղաղության գործընթացը»։

«Այժմ բոլորից, այդ թվում՝ Ռուսաստանից, անհրաժեշտ է թափանցիկություն և ազնվություն», — հավելել է Մերցը։