Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այցելել է հիվանդանոցում գտնվող՝ Շիրակի Թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին:

«Թեև վիրահատությունից հետո Սրբազանը լավ է, սակայն դեռ որոշ ժամանակ կպահանջի, որպեսզի նա կազդուրվի և վերադառնա շարք: Ամոթի զգացումը վաղուց կորցրած ու երկրի շահերը սակարգման հանած իշխանությունն այս օրերին էլ շարունակում է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները` պատարագների խոչընդոտումից մինչև կարգի խախտումներ: Իսկ 4 բարձրաստիճան հոգևորականներ ապօրինաբար մինչև հիմա շարունակում են մնալ ճաղերի հետևում»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը վիրահատվել էր դեկտեմբերին։ Իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի մեղադրանքով նա հոկտեմբերին դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։