Հարավկորեական ՀՕՊ հրթիռներն անհավանական արագությամբ են վաճառվում, հաղորդում է Bloomberg-ը։

Պարսից ծոցի շուրջ շարունակվող Իրանի հարվածները, դրանցից պաշտպանվելու համար նախատեսված առաջադեմ զենքի մատակարարումները գնալով սահմանափակվում են։ Հարավային Կորեան հայտարարում է, որ ունի արդյունավետ և ծախսարդյունավետ լուծում, որն արդեն իսկ օգտագործում են Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ։

Նշվում է, որ Իրանում հակամարտությունը Մերձավոր Արևելքի երկրներին մղում է օգտագործել ավելի էժան հարավկորեական հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչը նոր հնարավորություններ է բացում Եվրոպայից դուրս զենքի արտահանման ընդլայնման համար։

Ուշադրության կենտրոնում է հարավկորեական Cheongung զենիթային՝ նաև M-SAM անվանումով հայտնի հրթիռը, որը դարձել է ամերիկյան Patriot համակարգի լուրջ այլընտրանքը, քանի որ Պարսից ծոցի երկրներն ամրապնդում են սեփական պաշտպանությունն իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների զանգվածային հարձակումներից։