Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ ֆիզիկական անձանց կողմից 100 հազար դոլարից ավելի կանխիկ ռուբլու արտահանումը, մի շարք բացառություններով: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

«Սահմանել արգելք Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանի Դաշնության կանխիկ արժույթի արտահանման վրա, որի գումարը գերազանցում է 100 հազար դոլարի համարժեքը, հաշվարկված արտահանման օրվա դրությամբ սահմանված ՌԴ Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքով»,- ասվում է փաստաթղթում: