arayik
Հարգելի ՛ հայրենակիցներ
Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ որոշում եմ կայացրել այսօր «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական:
Վստահ եմ, որ ռազմական դրության պայմաններում մեզ կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները:
Նշեմ, որ մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար, իսկ այն խոստումները, որոնք տրվել են մեր հանրությանը՝ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման և զարգացման առումով, բոլորն հընթացս իրականացվելու են:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/614858355878208?__cft__[0]=AZVNWKADM4VFGo-NobqYd3R4__-pSqMAFWH_FaekiG1X95iuaS5BFgY-iSla-T_PgUl0rGkdaZf7LwJyKFUS2d8CuG-IJDu1ApxOJtuBGtrQuyfQDLtR-E88gUl12fewzN7SkUUBGKJUZGls70M8samR_jdtUvAFopoG3DSp_eJ8R0bF9lqSTM1rNXq4ZreoJk_9ecITvEvrjLwALtbeHkZg&__tn__=%2CO%2CP-R