Առևտրային պատերազմից ոչ ոք չի կարող հաղթող դուրս գալ, ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Առևտրային պատերազմում հաղթողներ չկան,-նշել է նա, երբ նրան խնդրել են մեկնաբանել ԱՄՆ մաքսային քաղաքականությունը: -Ներկա պահին մեր մտահոգությունը վերաբերում է ամենախոցելի երկրներին, որոնք ամենաքիչն են պատրաստ դիմակայելու ստեղծված իրավիճակին»:
Դյուժարիկը հավելել է, որ ծավալվող առևտրային պատերազմը բացասաբար կանդրադառնա Կայուն զարգացման նպատակների իրականացման վրա։