
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն տեղեկացրել է Իրանի հետ համաձայնագրի նոր հնարավորությունների մասին, գրում է The Times of Israel-ը։
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «կպաշտպանի իր կենսական շահերը ցանկացած իրավիճակում»։
Նա նշել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել «իր ընկեր» Թրամփի հետ։
Վերջինս, ըստ նրա, «հավատում է, որ հնարավորություն կա օգտագործելու իսրայելական և ամերիկյան զինվորականների նշանակալի նվաճումները՝ պատերազմի նպատակներին հասնելու համար՝ համաձայնագրի միջոցով, որը կպաշտպանի մեր կենսական շահերը»։
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելը «շարունակում է հարվածներ հասցնել Իրանի և Լիբանանի ուղղությամբ»։
«Մենք ջախջախում ենք հրթիռային և միջուկային ծրագրերը և շարունակում ենք հզոր հարվածներ հասցնել «Հըզբոլլահ»-ին։ Ընդամենը մի քանի օր առաջ մենք սպանեցինք ևս երկու միջուկային գիտնականի»,- նշել է նա։