Ուկրաինան հետաքննում է ռուս գեներալի անցյալը․ ով է նա, և ինչու են Գյումրիում նրա անունը հիշում 2014-ի ողբերգական դեպքերի համատեքստում

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ սկսել է քրեական հետաքննություն Ռուսաստանի բարձրաստիճան հրամանատարի՝ Գեներալ Անատոլի Ռուզինսկին նկատմամբ, ում անունը տարբեր ժամանակներում կապվել է մի շարք աղմկահարույց ռազմական գործողությունների հետ։

Ռուզինսկին, ինչպես հաղորդում են ուկրաինական աղբյուրները, երկար տարիներ ծառայել է Ռուսաստանի սահմանապահ և ռազմական ստորաբաժանումներում։ Ուկրաինան նրան կասկածում է զինված ագրեսիայի գործողություններում, բնակավայրերի գնդակոծման հրամայականներում և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի վերահսկողության մեջ։

Մինչ Ուկրաինայում սկսված քննությունը, Ռուզինսկին հայտնի էր նաև Հայաստանում։

2014 թվականի ամռանը նա նշանակվել էր Գյումրու սահմանապահ ջոկատի ղեկավար, և ըստ տարբեր տեղական աղբյուրների, ղեկավարել էր ռազմաբազայի անվտանգության ու կարգապահական համակարգը։

Այդ նույն ժամանակահատվածում սկսեցին շրջանառվել լուրեր Գյումրիում ինքնասպան եղած երիտասարդ աղջկա ՝ Անի Ա.-ի , միջադեպի մասին, ով այն ժամանակներում հայտնի գործարարի՝ Պետրոս Աղաբեկյանի, դուստրն էր։ Պաշտոնական քրեական գործ չհարուցվեց, սակայն համայնքը տարիներ շարունակ պնդում էր, որ դեպքը կապված էր ռազմաբազայի բարձրաստիճան սպայի հետ, ով բազմիցս աչքի էր ընկել անպատիժ խուլիգանական քայլերով։

Չնայած պաշտոնական հաստատում չկա, բնակիչներից ոմանք նշում էին, որ Ռուզինսկու անունը հաճախ էր հիշատակվում ոչ պաշտոնական զրույցներում՝ կապված ռազմաբազայի ներսում տեղի ունեցած հնարավոր չարաշահումների կամ կոծկված դեպքերի հետ։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել թե՛ Ռուզինսկու՝ Հայաստանում ծառայության տարիները, թե՛ Գյումրիի հետ կապված սոցցանցային տեղեկությունները։

Հայաստանի իրավապահ կառույցները երբեք պաշտոնական քննություն չեն իրականացրել 2014 թ. ամառվա դեպքերի վերաբերյալ։

Ուկրաինական կողմը պնդում է, որ Ռուզինսկին երկար տարիներ իրականացրել է ծանր հետևանքներ ունեցող գործողություններ Ռուսաստանի զինուժի կազմում։