Իրանում ավտոբուս է վթարի ենթարկվել․ զոհվել է14, վիրավորվել՝ 46 մարդ

Իրանում կիրակի ցերեկը ավտոբուս է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով 14 մարդ է զոհվել, 46-ը՝ վիրավորվել են, հայտնում է IRNA-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Քերման-Ռավար ճանապարհին տեղական ժամանակով 17:17-ին։ Նշվում է, որ ավտոբուսը շրջվել է։

Իրանի Քերմանի նահանգապետ Մոհամադ Ալի Թալեբին հրահանգել է մոբիլիզացնել բոլոր ուժերը՝ տուժածներին օգնելու համար։