Թրամփը հերքում է Էպշտեյնի և նրա կղզու հետ կապը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեք չի այցելել Ջեֆրի Էպշտեյնի կղզի և բարեկամական հարաբերություններ չի ունեցել նրա հետ։ Նա դրա մասին գրել է Truth Social-ում։

«Ի տարբերություն շատերի, ովքեր սիրում են ինձ վրա ցեխ շպրտել, ես երբեք չեմ եղել հայտնի Էպշտեյն կղզում, բայց գրեթե բոլոր այս կոռումպացված դեմոկրատներն ու նրանց դոնորներն են եղել»,- ասել է նա։

Նա նաև ընդգծել է, որ ինքն Էպշտեյնի ընկերը չէ և հակառակորդներին մեղադրել է իր նախագահությունը խաթարելու փորձերի մեջ։ Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ մտադիր է դատի տալ որոշ «արմատական ​​ձախերի»։

Ավելի վաղ Թրամփի անունը կրկին հայտնվել էր Էպշտեյնի գործին վերաբերող փաստաթղթերում։ Նա մեղադրվում է մոտավորապես 35 տարի առաջ 13-14 տարեկան մի աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության մեջ։ Ըստ աղբյուրների՝ Թրամփն անչափահասին ստիպել է օրալ սեքսով զբաղվել։