Սպիտակ տան պաշտոնյաները խոստովանել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա մինչև Սուրբ Զատիկ Ուկրաինայում հրադադար հաստատել, գրում է The Telegraph-ը։
«Աղբյուրները նշում են, որ Թրամփի վարչակազմը գնալով ավելի է հիասթափվում Կրեմլի՝ ժամանակ ձգձգելու մարտավարությունից և մտադիր է ճնշում գործադրել Մոսկվայի և Կիևի վրա, որպեսզի ստիպի նրանց համաձայնության գալ կարգավորման շուրջ»,- գրում է բրիտանական պարբերականը։
Իր նախագահության սկզբում Թրամփը նպատակ է դրել մինչև ապրիլ կամ մայիս հասնել ամբողջական, միջնորդավորված զինադադարի, որին կայուն խաղաղություն կհաջորդի:
Սակայն առաջիկա ամիսներին նման համաձայնություն ձեռք չի բերվի, ինչը մեծացնում է այն հեռանկարը, որ եռամյա հակամարտությունը կձգձգվի, Reuters-ին հայտնել են Թրամփի բարձրաստիճան պաշտոնյաները: