Թրամփը Գրենլանդիայով հետաքրքրված ԱՄՆ առաջին նախագահը չէ. որքա՞ն կարժենա կղզին գնելը

Թրամփը ԱՄՆ առաջին նախագահը չէ, որ հետաքրքրություն է ցուցաբերում Գրենլանդիայի նկատմամբ։ 1946 թվականին Հարի Թրումենը կղզու համար 100 միլիոն դոլար ոսկի է առաջարկել Դանիային։

Ըստ Newsweek-ի՝ եթե ​​այժմ վերահաշվարկ արվեր՝ գնաճը հաշվի առնելով, այսօրվա փողով կղզին կարժենար մոտ 1,6 միլիարդ դոլար,

Թեև Թրամփը հրապարակայնորեն չի հայտարարել գինը, նրա վարչակազմը նախապես՝ 2019-ի քննարկումների ժամանակ, գրենլանդացիներին խոստացել է «միլիարդավոր դոլարների» ներդրումներ:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարության ներկա առաջարկը կարող է կազմել ավելի քան 2,2 միլիարդ դոլար՝ տարեկան 600 միլիոն դոլար կանոնավոր վճարումներով՝ ելնելով Թրումենի ավելի վաղ արված առաջարկից և ավելի ուշ արված մեկնաբանություններից: