Հարավային Կալիֆոռնիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել


Երկուշաբթի առավոտյան 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հարավային Կալիֆորնիայում, որի արդյունքում Սան Դիեգոյից դուրս գտնվող գյուղական ճանապարհների վրա քարեր են գլորվել, դարակներից ու պատերից առարկաներ են թափվել, սակայն պաշտոնատար անձինք հայտնել են, որ տուժածներ կամ լուրջ ավերածություններ չկան, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը գրանցել է տեղական ժամանակով առավոտյան 10:08-ին Սան Դիեգո շրջանում, 1500 բնակիչ ունեցող լեռնային Ջուլիան քաղաքից ընդամենը 4 կիլոմետր հեռավորության վրա:

Ցնցումները զգացվել է նույնիսկ Լոս Անջելեսի շրջանում, քաղաքից մոտ 120 մղոն հյուսիս:

Երկրաշարժին հաջորդել են մի քանի հետցնցումներ։