Քննարկվում է ապրիլի 20-ին համընդհանուր զինադադար հայտարարելու հնարավորությունը. ուկրաինացի պատգամավոր


Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ Փարիզում այժմ քննարկվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները կոնկրետ ժամկետով դադարեցնելու հնարավորությունը: Դրա մասին գրել է News Telegraf-ը։

«Փարիզում քննարկում են ապրիլի 20-ին համընդհանուր զինադադար հայտարարելու հնարավորությունը»,- նշել է Գոնչարենկոն։

Հիշեցնենք, որ ուկրաինական պատվիրակությունը՝ նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի, արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովիցի ղեկավարությամբ, ժամանել է Փարիզ՝ Ելիսեյան պալատում անցկացվելիք Կամավորների կոալիցիայի հանդիպմանը մասնակցելու համար։