Լեհական ընդդիմությունը վրդովվել է Սեյմի խոսնակ Շիմոն Գոլովնիայի վարքից, ով Հռոմի պապի հուղարկավորության ժամանակ բջջային հեռախոսով լուսանկարներ էր արել, հաղորդում է RMF24-ը։
Ընդդիմադիր քաղաքական գործիչները Գոլովնիային մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ։
«Խայտառակություն՝ աշխարհի առջև», «Զրոյական լրջություն՝ ամբողջ աշխարհի առջև»՝ Լեհաստանի խորհրդարանի խոսնակը քննադատության է ենթարկվել ինտերնետում։
Հռոմի պապի հուղարկավորությանը Լեհաստանը ներկայացրել են նաև նախագահ Անջեյ Դուդան և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Հիշենք, որ այսօր Իտալիայում տեղի ունեցավ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի հուղարկավորությունը։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարին հրաժեշտ տալու էին եկել հարյուր հազարավոր հավատացյալներ և պատվիրակություններ 164 երկրներից։