Պակիստանյան կողմի նախաձեռնությամբ մայիսի 4-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Պակիստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուհամմադ Իսհաք Դարի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-պակիստանյան փոխգործակցության տարբեր ասպեկտներ։
Հատուկ ուշադրություն է դարձվել Նյու Դելիի և Իսլամաբադի միջև լարվածության զգալի աճին։
«Ռուսաստանյան կողմն ընդգծել է ապրիլի 22-ին Փահալգամ քաղաքի շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առաջացած իրավիճակի քաղաքական կարգավորմանն աջակցելու պատրաստակամությունը՝ Իսլամաբադի և Նյու Դելիի փոխադարձ ցանկության առկայության դեպքում»,- նշվում էՌուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է Ջամմու և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ։