Որքան որ ՌԴ-ն չի արդարացնում ԱՄՆ սպասումները, նույնքան էլ, և ավելի շատ, Վաշինգտոնն է հիասթափեցնում Մոսկվային. Կրեմլ


Որքան որ Ռուսաստանը չի արդարացնում ԱՄՆ սպասումները, նույնքան էլ և ավելի շատ Վաշինգտոնն է հիասթափեցնում Մոսկվային։ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ТАСС-ը։

Նա այդ հատվածը հրապարակել է իր թելեգրամյան ալիքում՝ մեկնաբանելով ամերիկացի քաղաքական գործիչների հակասական հայտարարությունները, ըստ որոնց Ռուսաստանի վարքագիծը հիասթափեցնում է իրենց։

«Այո, մենք, ըստերևույթին, ինչ-որ տեղ հիասթափեցնում ենք նրանց։ Իրենք էլ մեզ են հիասթափեցնում։ Գուցե նույնիսկ ավելի շատ, քան մենք՝ իրենց»,-ասել է Ուշակովը։