Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական պատժամիջոցներ սահմանելու մասին երկու հրամանագիր է ստորագրել։ Ցուցակում ընդգրկվել են ուկրաինական «Մոտոր Սիչ» ավիատիեզերական ընկերության նախկին նախագահ Վյաչեսլավ Բոգուսլաևի որդին, Pin-Up միջազգային բրենդի (առցանց կազինոյի) համահիմնադիրները և այլոք, հայտնում է РБК-Украина-ն։
Պատժամիջոցների մասին հոդվածի համաձայն, Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը, մասնավորապես, հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնել ԵՄ-ի, ԱՄՆ-ի և այլ պետությունների իրավասու մարմիններին պատժամիջոցների կիրառման մասին և նրանց առջև հարց բարձրացնել նմանատիպ սահմանափակող միջոցներ կիրառելու վերաբերյալ։
Բացի Ալեքսանդր Բոգուսլաևից և նախկին ժողովրդական պատգամավոր Իգոր Մոսիյսչուկից, պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի ևս մեկ քաղաքացու, Ռուսաստանի յոթ քաղաքացիների նկատմամբ, որոնցից մեկը Չեչնիայի ղեկավարի օգնական Ահմեդ Դուդաևն է։