Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալեդ բին Սալման ալ Սաուդը Իրանին կոչ է արել ընդունել Միացյալ Նահանգների միջուկային համաձայնագրի առաջարկը, կամ գիտակցել Իսրայելի կողմից հնարավոր հարվածի վտանգին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ գործակալության՝ անցյալ ամիս Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն Իսլամական Հանրապետություն կատարած այցի ժամանակ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների խմբին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ցանկանում է արագ համաձայնության գալ, և դիվանագիտության պատուհանը արագ կփակվի։ Խալեդ բին Սալման Ալ Սաուդն նշել է, որ ավելի լավ է գործարք կնքել, քան բախվել Իսրայելի հարձակման հնարավորությանը։
Ավելի ուշ, Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային «կտրականապես հերքել է» Reuters-ի հաղորդագրությունը, հաղորդում է իրանական Fars գործակալությունը։