Շրջանակային փաստաթուղթը, որը կստորագրվի ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ, նախատեսում է ԱՄՆ զինված ուժերի մասնակցությունը տարածաշրջանում խաղաղապահ գործողություններին։ Դրա մասին գրում է The Washington Post-ը։
«Նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ուրբաթ Սպիտակ տանն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին և նախագահել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսված է Հարավային Կովկասի հարևան երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար չորս տասնամյակ տևած արյունալի զինված հակամարտությունից հետո»,- գրում է պարբերականը։
Նշվում է, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանը կտրուկ թուլացրել է իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում։