Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպման արդյունքները


Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը օգոստոսի 16-ին հեռախոսով քննարկել են Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքները, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրույցը կայացել է Ֆիդանի նախաձեռնությամբ։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպման արդյունքների շուրջ։

Քննարկվել է նաև առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը», — ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։