«Дневник иранского журналиста». «Իրանի իշխանությունները ձերբակալել են ավետարանական քրիստոնյաների մի ամբողջ աղանդ»


«Իրանի իշխանությունները ձերբակալել են ավետարանական քրիստոնյաների մի ամբողջ աղանդ», գրում է «Дневник иранского журналиста» Telegram-յան ալիքը։

«Այս խումբը պարբերաբար այցելում էր թուրքական Իզմիր քաղաք, որտեղ հանդիպում էր ամերիկացի հովիվ Բրայան Ադամսի հետ։

Ըստ քննության, նա նրանց ենթարկում էր գաղափարական մշակման՝ ներշնչելով Իսրայելի շահերն Իրանի շահերից վեր դասելու և սաբոտաժի ակտեր նախապատրաստելու անհրաժեշտությունը։

Ընթանում է «մեծ զտման» լայնածավալ գործընթաց։

Նախապատերազմական իրավիճակի ֆոնին լիովին հավանական է, որ մի առավոտ արթնանանք ու տեսնենք՝ Իրանի ուժային կառույցները ձերբակալել են բարձրաստիճան պետական գործչի»,- գրում է ռեսուրսը։