Խուզարկություններ են իրականացվել Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում


ArmenianTimes.am–ի տեղեկություններով խուզարկություններ են իրականացվել Վարչական դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակում։

Ավելի վաղ իրավապահները մի շարք դատավորների տներում, աշխատասենյակներում խուզարկություններ են իրականացնում։

Այս առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին. «Դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով  կաշառք ստանալու փաստի առթիվ  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Ձերբակալվել  են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»։