Վանաձորում 33-ամյա մայրը 2 անչափահաս երեխաների հետ ջերմային այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց


Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց տեղափոխվածները ջերմային այրվածքներով՝ «1-ին աստիճանի, վերին վերջույթների շրջանում» ախտորոշմամբ են տեղափոխվել։

Նշված անձինք Վահագնի գյուղից են, և այրվածքները ստացել են կենցաղային գազաբալոնի փականի պայթյունի կամ անսարքության հետևանքով։

Հիվանդանոց տեղափոխվածներն են 33-ամյա Նարինե Ա․-ն,  և նրա 12-ամյա աղջիկն ու 2,5-ամյա տղան են։ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։