Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ալի Լարիջանին և Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության խորհրդական Աջիտ Դովալը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Mehr-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման, անվտանգության և պաշտպանության ոլորտներում հարաբերությունների, ինչպես նաև Չաբահար նավահանգստի նախագծի զարգացման երկկողմ կապերը։
Բացի այդ, որոշվել է առաջիկայում բանակցությունները շարունակել Հնդկաստանում։