Լիբանանում Իսրայելի օդային հարվածի հետևանքով զոհվել են «Հըզբոլլահ»-ի երկու հրամանատարներ. Al Hadath


Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են Լիբանանի արևելյան Բաալբեկ քաղաքին՝ սպանելով շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական ղեկավարության երկու անդամի, հաղորդում է Al Hadath-ի թելեգրամյան ալիքը։

Թելեգրամյան ալիքի տվյալներով՝ հարվածի թիրախը եղել է քաղաքի մզկիթներից մեկի մոտ գտնվող Ալ-Ասիրա թաղամասը։ Երկու հրամանատարների հետ միասին զոհվել է նաև շիա մարտիկ։