ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է «Իրանի խորքում» հասցված հարվածի մասին


ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված գրառման մեջ հայտարարել է, որ երեկ երեկոյան ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչները հարված են հասցրել Իրանի խորքում՝ Թեհրանի բալիստիկ հրթիռային հնարավորությունները թուլացնելու նպատակով։

Ճշգրիտ կառավարվող զինամթերք տեղափոխող B-1 ռմբակոծիչների օգտագործումը համարվում է Իրանի հարվածային ներուժը խաթարելու ԱՄՆ ջանքերի մի մասը։