Category: ՔՐԵԱԿԱՆ

Արցախի շրջանները 5 միլիարդ դոլարով վաճառելու հրապարակումների վերաբերյալ նյութերը ՀՔԾ-ն կցել է Մովսես Հակոբյանի գործին

Արցախի շրջանները 5 միլիարդ դոլարով վաճառելու հրապարակումների վերաբերյալ նյութերը գլխավոր դատախազությունից ստացվել և կցվել են Հատուկ քննչական ծառայությունում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով հարուցված քրեական գործին՝ «Լուրերին» հայտնել է Հատուկ քննչական…

Բաբաջանյանը դիմել է Գլխավոր դատախազին` ուսումնասիրելու ընդդիմության հավաքին պարտադրաբար մասնակցելու դեպքերը

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` ուսումնասիրելու խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հանրահավաքին պարտադրաբար մասնակցելու մասին ահազանգերը: Այս մասին Բաբաջանյանը գրել է…

Ավարտվել է Արամ Վարդանյանի կողմից կատարված մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ա.Վարդանյանի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված…

44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ իր հյուրին սպանելու համար. այրված դի

2020թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 15:10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 51 հասցեում գտնվող նախկին կաթսայատան շենքի ներսում այրված…

Քննություն է տարվում՝ պարզելու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները…

Քրեական գործեր՝ արցախյան վերջին պատերազմի արդյունքներին հանգեցրած՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով

ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչպես 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծած և Թուրքիայի Հանրապետության գործուն աջակցությամբ, միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների,…

Հյուրընկալությունն ավարտվել է դանակահարությամբ. հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով

2020թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20:45-ին, ՀՀ ոստիկանությունում Արտաշատ քաղաքի 55-ամյա բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր տանը հյուրընկալած անձը չի արձագանքում, ենթադրում է, որ նա մահացել է: Անմիջապես…

Հարուցվել է քրեական գործ՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում ինը զինծառայողների սպանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքերի առթիվ

2020թ. դեկտեմբեր ամսին` չպարզված օրը և ժամին, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, ազգային և կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերի գործադրմամբ սպանել…

Բանկի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 40-ամյա…

Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացրած անձը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանադակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի առթիվ հարուցված…

Page 88 of 152
1 87 88 89 152