Արցախի Պետնախարարության տվյալներով, տարածաշրջանի բազմաթիվ գյուղեր գրեթե ամբողջությամբ զրկված են սննդամթերքից և ջրային ռեսուրսներից, ինչը վտանգում է բնակչության առողջությունը և կյանքը։ Շրջափակումը խիստ սահմանափակել է նաև բժշկական պարագաների ու դեղորայքի հասանելիությունը, ինչը հանգեցրել է բուժծառայությունների կրճատման ու առողջական լուրջ խնդիրների բնակչության շրջանում։
Էջմիածնում գործող իրենց գեղեցկության սրահում Ասպետ Դավթյանը տեղադրել է հատուկ արկղ, որտեղ քաղաքացիները կարող են նվիրաբերել ցանկացած չափի գումար՝ իրենց նպաստը բերելով հանընդհանուր նպատակի իրականացմանը։ «Սա քաղաքական ակցիա չէ, սա՝ մարդասիրական պարտք է», — ընդգծում է Դավթյանը, — «Արցախում մարդիկ օրվա հաց չունեն, իսկ կառավարությունը շարունակում է լռել։ Եթե պետությունը չի գործում, քաղաքացին իր քաղաքական ուժի գլխավորությամբ պետք է կանգնի իր ժողովրդի կողքին»։
Դավթյանի խոսքով, դրամահավաքին արդեն միացել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր սոցիալական ցանցերում իր տարածած կոչերից են նաև տեղեկացել ակցիայի մասին ու հաստատակամորեն որոշել աջակցել Արցախահայերին։ Նախաձեռնությունը լայն արձագանք է գտել ոչ միայն համայնքային, այլև մարզային մասշտաբով՝ վերածվելով համահայկական համախմբման իսկական ալիքի։
Դավթյանի խոսքով՝ այս քայլը կոչված է հասարակության ակտիվ ներգործությամբ ստիպել իշխանություններին նշված խնդրի ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել և խնդիրը լսելի դարձնել միջազգային տարբեր ատյաններում։ «Արցախի բնակչությունն այսօր ապօրինի և բռնի կտրված է աշխարհից ու Հայաստանի հետ կապից, որը կյանքի ճանապարհ է, իսկ մենք չենք կարող լռել։ Ստորագրահավաքը մեր ձայնն է՝ հանուն արդարության», –նշում է Դավթյանը։
Ստորագրահավաքը կշարունակվի մինչև մայիսի վերջ, ապա դրանք կահնձնեն ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին, որպեսզի հավաքագրված բոլոր ստորագրությունները խորհրադարանականը փոխանցի ԵԽ։
Ի դեպ, ըստ դավթյանի չնայած տեղական իշխանությունների կողմից արդեն ճնշումներ են նկատվում, անգամ սպառնալիքներ, սակայն «Հայաստան» դաշինքի անդամը հայտարարել է, որ շարունակելու է իր մարդասիրական գործունեությունը՝ խաղաղ և օրինական ճանապարհով։
«Ոչ ոք չի կարող կանգնեցնել մարդկանց, ովքեր պայքարում են իրենց հայրենակիցների կյանքի համար»,- հայտարարում է նա։