Լաոսի նախագահը չի մեկնի Մոսկվա՝ Հաղթանակի զորահանդեսին՝ կորոնավիրուսով լրջորեն հիվանդանալու պատճառով

Լաոսի նախագահ Թհոնգլուն Սիսուլիտը ստիպված է եղել չեղարկելու մայիսի 9-ին Մոսկվա կատարելիք իր այցը՝ COVID-ով լուրջ հիվանդանալու  պատճառով։  Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։

«Լաոսի նախագահը ՝ կորոնավիրուսային լուրջ հիվանդության պատճառով չի ժամանի։ Փոխարենը կգա արտգործնախարարը»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը, նրա պատասխանի տեսանյութը հրապարակվել է Юнашев Live-ի թելեգրամյան ալիքում։

Ավելի վաղ Սիսուլիտը ներառված էր Հաղթանակի օրը Մոսկվայում սպասվող 29 առաջնորդների ցանկում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրա հետ առանձին հանդիպում էր նախատեսել։ Ներկա պահին Մոսկվայում անցկացվելիք հանդիսավոր միջոցառումներին սպասվում է 27 առաջնորդի մասնակցություն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս չեղյալ է հայտարարել Ռուսաստան կատարելիք այցը։