Կարճատեւ կանգառներ ունեցանք Մոնղոլիայում եւ Ղազախստանում. Փաշինյան


Ճապոնիայից վերադառնալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս երկու երկիր է այցելել։

«Վերադարձին կարճատեւ կանգառներ ունեցանք Մոնղոլիայում եւ Ղազախստանում»,– գրել է Փաշինյանը սոցցանցի իր էջում եւ տեսանյութ հրապարակել։

Նշենք, որ Փաշինյանի հետ Չինաստան, ապա Ճապոնիա էին մեկնել նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։