Իրանի վստահության թուլացումը Հայաստանի համար կլինի մեծ գին ունեցող քայլ


Իրանի և Հայաստանի միջեւ հարաբերությունները Հարավային Կովկասում մշտապես հայտնի են եղել որպես ամենակայուն և ամենաքիչ լարվածություն պարունակող  հարաբերություններից մեկը: Այս հարաբերությունները, անկախ կառավարությունների փոփոխությունից և աշխարհաքաղաքական զարգացումներից, հիմնված են եղել փոխադարձ հարգանքի, անվտանգության զգայուն հարցերի վերաբերյալ հավասարակշռված ըմբռնման և ազգային տարածքը մյուս կողմի դեմ հարթակ դարձնելուց հրաժարվելու վրա: Սակայն վերջին զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացրել,  ինչի անտեսումը կարող է հանգեցնել Հայաստանի տարածաշրջանային ռազմավարական հարաբերություններից մեկի թուլացմանը:

Վերջին օրերի դիտարկումների համաձայն՝ Երևանը գործնականում վերածվել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ բացահայտ թշնամական դիրքորոշում ունեցող խմբերի և շարժումների հավաքման վայրերից մեկի: Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության դիմաց կազմակերպված հավաքների շարունակական անցկացումը, պաշտոնյաներին վիրավորելը, ԻԻՀ դեսպանության դիվանագետների հասցեին սպառնալիքներ հնչեցնելը և նույնիսկ ազգային սիմվոլները անարգելը այնպիսի հարցեր չեն, որոնք կարելի է արդարացնել խոսքի ազատության և քաղաքացիական քայլի շրջանակներում, հատկապես երբ այդ քայլերը ստացել են շարունակական բնույթ:

Մտածելու տեղիք է տալիս այն, որ իրանական կողմի շարունակական զգուշացումներով հանդերձ, այդ քայլերը դեռևս շարունակվում են: Այս իրավիճակը Թեհրանի կողմից ոչ միայն  համարվում է Հայաստանի համար կարևոր հարևան հանդիսացող Իրանի օրինական մտահոգություններին անտարբերություն ցուցաբերելու նշան, այլև հարց է առաջացնում՝ արդյո՞ք Հայաստանը վերածվում է Իրանի հետ հակառակորդ խաղացողների՝ այդ թվում Միացյալ Նահագների և սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքական և անվտանգային հաշվեհարդարի հարթակի:

Իրանը իր տարածաշրջանային քաղաքականության մեջ մշտապես ընդգծել է «երրորդ երկրի տարածքը հարևանների դեմ օգտագործելու բացառման» սկզբունքը: Դա մի սկզբունք է, որը Հայաստանի դեպքում կատարելապես հարգվել է:

Հետևաբար,  ակնկալիքն այն է, որ Երևանը ավելի շատ պատասխանատվություն և զգայնություն ցուցաբերի այն գործողությունների նկատմամբ, որոնք թիրախավորել են Իրանի հոգեբանական անվտանգությունը, ազգային արժանապատվությունը և քաղաքական կարմիր գծերը: Հարկ է նշել, որ Իրանի կառավարությունը ներկայիս իրավիճակը համարում է Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իր դեմ հրահրված պատերազմ: Այս իրավիճակի շարունակությունը կարող է իր հետ բերել դիվինագիտական մի դժգոհությունը գերազանցող հետևանքներ:

Այն պայմաններում, երբ Հայաստանը առերեսվում է բարդ անվտանգային և աշխարհաքաղաքական մարտահրավերների, Իրանն այն կայուն և ոչ թշնամի քիչ հարևաններից է, որի վստահության թուլացումը Հայաստանի համար կլինի մեծ գին ունեցող քայլ: Իրանը պաշտոնական, ինչպես նաև էլիտաների մակարդակով մշտապես Հայաստանին համարել է ոչ թե գործիք, այլ տարածաշրջանային գործընկեր, որի կայունությունն ու անվտանգությունը փոխկապակցված են շրջակա անվտանգության հետ: Այս փոխըմբռնումը պահանջում է, որ Հայաստանը թույլ չտա, որ իր տարածքն ու հանրային տիրույթը  դառնան անարգանքի, սադրանքի և գործողության ասպարեզ այն շարժումների համար, որոնք բացահայտ ձգտում են խաթարել հարաբերությունները և ավելացնել տարածաշրջանային լարվածությունը:

Անկասկած, այս հարցի պատասխանատու կառավարումը լինելու է ոչ թե փոխզիջում Իրանին, այլ ուղիղ ներդրում ՀՀ ազգային շահերի մեջ:

Արամ Գրիգորյան